25.11.2024
«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց. դատարանի դիմաց բողոքի ակցիա է
prev Նախորդ նորություն

Պատերազմող երկրում ԵԿՄ-ն կատարում է պատրաստված մոբռեզերվի դերակատարում

ԵԿՄ-ն երբեք իշխանությանը չի խանգարի, բայց կցորդն էլ չի դառնա։ ԵԿՄ համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը: ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ընթացքում նա ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ:


Պատերազմական վիճակում գտնվող ՀՀ-ում ԵԿՄ-ն ունի կարևոր նշանակություն, որպես ռազմականացված կառույց, որն իր լոգիստիկայով ու կադրերով պատերազմի ժամանակ կարող է աջակցել զինված ուժերին ու մեկնելով Արցախ՝ օգնել թե՛ առաջնագծին, թե՛ թիկունքային ծառայությանը:


ԵԿՄ-ն իր մեջ միավորում է բազմաթիվ ազատամարտիկների ջոկատներ, որոնք այժմ մեկ միասնական կենտրոնից կարող են ղեկավարվել ու ուղղորդվել՝  օպերատիվ կերպով արձագանքելով ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ցանկացած սպառնալիքներին:


ԵԿՄ-ն կարիք ուներ ռեստարտի, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո անհրաժեշտ էր նոր լիցք հաղորդել այդ կազմակերպությանն ու բարձրացնել նրա վարկանիշը հասարակության աչքում:


Այդ կառույցում ընդգրկված ազատամարտիկները մոբռեզերվ են, պատրաստված ռեզերվիստներ ու լրացուցիչ հարվածային ուժ՝ պատերազմական պայմաններում: ԵԿՄ-ում ընդգրկված ջոկատներն ունեն պատերազմական մեծ փորձ: ԵԿՄ-ն, անկախ նրա ղեկավարի քաղաքական այս կամ թիմի անդամ լինելուց, պետք է լինի ապաքաղաքական, սակայն պետականամետ, բանակաշինությանը նպաստող կառույց:


ԵԿՄ-ն ունի լայն ցանց ՀՀ-ում, այդ թվում՝ երիտթև, ու ռազմահայրենասիրական աշխատանք է տարել պատանիների ու երիտասարդների շրջանում: ԵԿՄ-ի լոգիստիկան պետք է պահպանվի ու համալրվի ՊՆ-ի հետ համագործակցության արդյունքում: Միությունում ընդգրկված են պատերազմ հաղթած ազատամարտիկներ, ինչը լրացուցիչ հոգեբանական առավելություն է տալիս հայոց բանակին ու առաջնագծում կանգնած երիտասարդ զինվորին, որ անհրաժեշտության դեպքում նրանց կողքն են կանգնելու պատերազմի լեգենդներ:


2016թ.-ի ապրիլյան քառօրյայի ընթացքում ԵԿՄ-ն օպերատիվ կերպով հասավ Արցախ ու կարողացավ օգնության հասնել ՊԲ-ին ու փակել այն բացերը, որոնք առկա էին:


Սասուն Միքայելյանն այժմ պետք է ԵԿՄ-ն դարձնի տարբեր ինտրիգներից հեռու գտնվող, կուռ կառույց, որի առաջնային խնդիրն է պատրաստվել առաջիկա պատերազմին՝ կադրերով, ռեսուրսներով, լոգիստիկայով՝ ՊՆ-ի հետ սերտ համագործակցության միջոցով: