Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է ոչնչացնել ԱՄՆ–ի կողմից Սիրիայում քրդերից ստեղծվող սահմանային ոստիկանության ուժերը։Փորձագետ Վլադիմիր Ֆիտինը հայտարարել է, որ Թուրքիայի այդպիսի արձագանքը բացատրվում է այն հանգամանքով, որ սահմանային ոստիկանությունը ստեղծվելու է քրդական ուժերից, իսկ Անկարան դրանց վերագրում է Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցությունը։ Այդ կազմակերպությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։Ըստ նրան, Էրդողանի բուռն արձագանքը խոսում է այն մասին, որ ԱՄՆ–ն և Թուրքիան շահերի լուրջ բախում ունեն Սիրիայում։