13.04.2026
Ալեքսանդր Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ. Փաշինյան
20.12.2018
Ալեքսանդր Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ. Փաշինյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ: Այս մասին Դիլիջանում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես անդրադառնալով Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ինքը համարձակություն չունի քննադատելու Վլադիմիր Պուտինին, ով Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառողն է:Փաշինյանը հիշեցրել է, որ իր խոսնակը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է և ասել, որ տեղում էլ Լուկաշենկոյի բարձրացված բոլոր հարցերին տրվել են կոնկրետ ու սպառիչ պատասխաններ.«Ես անկեղծ ասած տպավորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է այդ պատասխաններով, և, իմ կարծիքով, բոլոր ներկաներն այդպիսի տպավորություն ունեին: Թե ինչ է տեղի ունեցել հետո, չեմ կարող ասել»,- նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: