19.09.2025
Քննարկվել են ՎԶԵԲ-ի օժանդակությամբ ՊԵԿ-ի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը մեզ համար ընդունելի է. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկման իրավաքաղաքական հիմքերը անհերքելի են, անվստահություն հայտնելու վերաբերյալ այն նախագիծը, որ ներկայացված է անվստահություն հայտնելու՝ մեզ համար ընդունելի է։


Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։


«Ավելին, «Հայաստան» դաշինքը, նաև առանձին ՀՅԴ–ն բազմաթիվ նման հիմնավորված հայտարարություններ արել են, այդ թվում՝ անցած տարի, հունիսի 12-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել հենց այդ օրակարգով, այդ պահանջով։ Հետևաբար, այդտեղ մենք որևէ հարց չունենք, եթե այդ նախագիծը գա Ազգային ժողովի նիստ, հանձնաժողով, բնականաբար, քննարկելու ենք, մեր ներկայացուցիչն էլ լսումներին մասնակցելու է, այդտեղ հարց չկա և չի կարող լինել»,–ասաց նա։

Քննարկվել են ՎԶԵԲ-ի օժանդակությամբ ՊԵԿ-ի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը
Հաջորդ նորություն next