12.05.2025
Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն. Կարապետյան
26.04.2018
Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն. Կարապետյան

Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը: Այս մասին այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նա առաջարկել է իրավապահ մարմինների ղեկավարներին ձեռնարկել միջոցներ՝ հասարակական բնականոն կարգի՝ բոլորի կողմից պահպանման և հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ:  Բացի այս, Կարապետյանը նաև հանձնարարական է իջեցրել. «2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն և կատարելագործվեն»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը և հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին, ինչպես նաև մարզպետներին հետևողական շարունակել աշխատանքները և պահպանել կառավարության բնականոն գործունեության ռեժիմը: