Մոսկվան և Բաքուն ցանկանում են Կասպից ծովում զբոսաշրջություն զարգացնել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը: «ՌԴ-ն և Ադրբեջանը մտածում են Կասպից ծովում տրանսպորտային ծովային կապ ստեղծելու մասին: Մեր ծրագրերում է ծովային զբոսաշրջության ստեղծումը: Դա օգուտ կբերի երկու երկրների տնտեսությանը և զբոսաշրջությանը»,- ասել է նա: