Նավթադոլարները թույլ են տվել Ադրբեջանին վերազինել բանակը` մեծ քանակությամբ գնելով արդի տանկեր, զրահատեխնիկա, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրետանի, անօդաչուներ և այլն։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Միխայիլ Ժիրոխովը։Նա նշել է, որ ավանդական մատակարարներից` Իսրայելին, Ուկրաինային, Բելառուսին, Վրաստանին, Թուրքիային ավելացել է նաև ՌԴ-ն։Ըստ նրա, հետաքրքրական է Ադրբեջանի ռազմական կցորդի ներկայությունը ուկրաինական «Вільха» համակարգի ավարտական փորձարկումներին։ Փորձագետի խոսքով, այդ զինատեսակի ստեղծման ֆինանսավորման կեսն իրականացնում է Թուրքիան, իսկ հաշվի առնելով Անկարա–Բաքու կապերը պարզ է, թե ում համար են նախատեսվելու այդ զինատեսակները։