Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է երկիրը «մաֆիոզ պետության» վերափոխելու փորձերի մեջ, հայտնում է Associated Press-ը: Սորոսի խոսքով՝ Թրամփի ծրագրերին խանգարում է երկրի հիմնական գերատեսչությունների ուժը: Նա մանրամասներ չի հրապարակել: Սորոսը նաեւ Թրամփի պարտությունն է կանխագուշակել 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ նրան «ժամանակվոր երեույթ» անվանելով: