12.05.2025
Երևանը կաթվածահար եղած վիճակում է, բայց կյանքը եռում է -  LIVE
02.05.2018
Երևանը կաթվածահար եղած վիճակում է, բայց կյանքը եռում է - LIVE

Անհնազանդության գործողությունները մայրաքաղաքում և Հայաստանի այլ քաղաքներում շարունակվում են: Փակ է դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:Մայրաքաղաքում փակ են բոլոր փողոցները, չի աշխատում հասարակական տրանսպորտն ու մետրոն, ավտոմեքենաների տեղաշարժ գրեթե չկա: Ցուցարարները փակ են պահում կենտրոն տանող փողոցները, ուսանողներն ու դպրոցականները տոտալ դասադուլ են հայտարարել, երեխաները փակ փողոցներում գնդակ են խաղում:Ի դեպ, օդանավակայան ոտքով հասել է նաև աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը: Sputnik Armenia-յի հետ զրույցում նա ասել է, որ մեկնում է հյուրախաղերի` մայիսի 3-ին համերգ ունի Սանկտ Պետերբուրգում, որից հետո կվերադառնա Երևան: Այսօր տապալվեց Ազգային Ժողովի հերթական նիստը ` քվորում չէր ապահովվել: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է ԱԺ նստաշրջանը:Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները և որոշ պաշտոնյաներ փորձում են Երևանում տեղաշարժվել շտապ օգնության մեքենաներով, որոնց Նիկոլ Փաշինյանը հորդորել էր ճանապարհ բացել: Սակայն ցուցարարները սկսել են ստուգել շտապ օգնության մեքենաները:Շրջափակված են մուտքերը դեպի նախարարություններ: Փակ է Սևան-Երևան մայրուղին: Գյումրիում ցուցարարները գրոհել են Գյումրու քաղաքապետարան: Երևանում և մյուս քաղաքներում ցուցարարների պահանջը մեկն է` «ՀՀԿ հեռացիր» և «Նիկոլ վարչապետ»: