Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` նոյեմբերի 26-ին Հայաստան է ժամանել ֆինանսների և զինվորական տնտեսության հարցերով Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական – Բելառուսի ՊՆ ֆինանսատնտեսական գլխավոր վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: