ՀՀ–ում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ կտանի շարժումը կազմակերպած ընդդիմությունը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Դարյա Գրևցովան։Նրա խոսքով, զգալիորեն կնվազի Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ի ներկայությունն ԱԺ–ում, սակայն այն միևնույն է կլինի խոշոր կուսակցությունը խորհրդարանում։Ըստ նրա, կձևավորվեն նոր կուսակցություններ ու կմասնակցեն արտահերթ ընտրություններին։Դարյա Գրևցովան նշել է, որ ՀՀ–ում կձևավորվի քաոտիկ, խորհրդարանա–օլիգարխիկ կառավարություն։ Փորձագետը հավելել է, որ այն երկրներում, որտեղ չկա զարգացած քաղաքացիական հասարակություն, խորհրդարանական հանրապետությունները վերածվում են օլիգարխիկ հանրապետություններին, իսկ դրանք վատ են անդրադառնում տնտեսության վրա։