Ադրբեջանը Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է իր հայտնի «սև ցուցակ»՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների համար: Այս մասին գրում է Bild-ը: Վայլերը հանդիսանում է Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի անդամ: Արցախում նա եղել է երկու անգամ՝ 2014 և 2016 թվականներին: Նշենք, որ իր վերջին այցելությունից հետո նա հայտարարել էր, որ տպավորված է երկրորդ հայկական հանրապետության ժողովրդավարության մակարդակով: Վայլերը նշել էր, որ ամեն այցելության ժամանակ արձանագրում է, որ երկիրը շարունակ զարգանում է: Հիշեցնենք, օգոստոսի 23-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կժամանի Թբիլիսի, օգոստոսի 24-ին նրան սպասում են Երևանում, իսկ օգոստոսի 25-ին նա կլինի Բաքվում: