Վիգեն Սարգսյանի հրաժարականը կանխատեսելի էր։ Սարգսյանը համարվում էր նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մերձավոր համախոհներից մեկը։ Նա չէր կարող մնալ նոր վարչապետի թիմում։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ռուսլան Պուխովը։Նա նշել է, որ Սարգսյանի պրոֆեսիոնալ զինվորական չէր, սակայն հեղինակություն էր վայելում զինվորականների շրջանում։«Վիգեն Սարգսյանը շատ բան է արել, որպեսզի բանակը ճիշտ եզրակացություններ անի Ղարաբաղում 2016 թվականի քառօրյա պատերազմից։ Ցանկալի կլիներ, որ բանակն ամրապնդելու նախկին նախարարի որդեգրած գիծը պահպանվեր»,–հավելել է նա։