ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին։ Հաջորդ հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոններից ազատելու մասին ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։