The Daily Caller պարբերականը հայոց լեզուն ներառել է հինգ յուրահատուկ հատկություններով լեզուների ցանկում, որոնք հետաքրքիր են ուսումնասիրության համար։ Հոդվածի հեղինակները նշում են, որ Հայաստանի պետական լեզուն օժտված է բազմաթիվ եզակի հատկություններով, որոնք մի կողմից կարող են դժվար թվալ, բայց նաև հետաքրքիր են անգլալեզու մարդկանց ուսումնասիրության համար։ Հայերենից բացի, ցանկում ներառվել են նաև լեհերենը, ռուսերենը, բուլղարերենն ու ռումիներենը։