26.11.2024
Փաշինյանը պետք է թիմը մաքրի «հակառուսական կադրերից»
prev Նախորդ նորություն

«Ռոբիկ մարդասպան», «արա հելի գնա ստուց». Քոչարյանի աջակիցները հարվածել են Գասպարիին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական դատավարության ժամանակ, որ տեղի է ունենում այսօր, դատարանի դահլիճից դուրս միջադեպ է տեղի ունեցել:


Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանում քաշքշեցին եւ հարվածեցին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Գասպարին բղավում էր «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան»:


Քոչարյանի աջակիցներն էլ ոստիկանների ներկայությամբ քաշքշեցին եւ հարվածեցին Գասպարիին՝ ասելով նրան՝ «արա հելի գնա ստուց»: Գասպարիի ձեռքից խլեցին նաեւ նրա պաստառը: Ոստիկանները փորձում էին միջամտել, բայց քոչարյանականներն ագրեսիվ էին: Նրանք հասցրեցին մի քանի հարվածներ հասցնել Գասպարիին: Ոստիկանները ագրեսիվ զանգվածին հեռացրեցին դատարանի շենքից:


Այս պահին բոլորը, այդ թվում՝ Գասպարին, դատարանի բակում են: Քոչարյանի աջակիցներից Արմեն Մինասյանը փորձում էր սադրել լրագրողին, երբ վերջինս հարցեր էր տալիս Գասպարիին: Մինասյանը հայտարարում էր, թե լրագրողը սադրում է եւ փորձում էր խանգարել Գասպարիի ակցիան եւ լրագրողի հետ զրույցը:


Նշենք, որ այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։