Բալասանյանի ասածները վտանգել են մեր 2 պետության անվտանգությունը. Անդրանիկ Քոչարյան
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու ամսին հայտարարությունը վտանգել է երկրի անվտանգությունը եւ վիրավորել մեր հանրային ինքնասիրությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա անդրադարձել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:
Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե Արցախի 2 նախագահը դիմել էին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու հարցով, ապա պետք է հարգեին և «րոպե առաջ բաց թողնեին»։ «Իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգ», - ասել է Քոչարյանը:
Նա նշել է, որ այդ պահվածքը «մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել»: «Եվ դա ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգն, այլև մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել, չի կարելի է այդպիսի բան անել», - ասել է Քոչարյանը:
Ավելի վաղ Բալասանյանին արձագանքել էր նաև ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
«Նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, կարծում եմ: Նաև, եթե չեմ սխալվում վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե, դա պայմանավորված է նրանով, որ լինելով իր իսկ պնդմամբ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում», - ասել է Կարապետյանը։