Աշխարհահռրակ System of a Down ռոք խմբի մենակատարա Սերժ Թանկյանը Ազգային ժողովում է: Նա հենց խորհրդարանում կհետևի վարչապետի ընտրությանը: Լրագրողների հետ ճեպազրույցում Սերժ Թանկյանն ասաց, որ քննարկումների ժամանակ լինելու է խորհրդարանում, գուցե կմնա մինչև վերջ: Նա վստահ է, որ ժամանակի ընթացքում՝ բարեփոխումների շնորհիվ կփոխվի իրավիճակը Հայաստանում և արտագաղթած հազարավոր հայեր կվերադառնան հայրենիք: «Ես թափառական անձ եմ , բայց տարին մեկ-երկու ամիս ուզում եմ մնալ Հայաստանում»,- ասաց նա ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ վերադառնա: Սերժ Թանկյանը Հայաստանում կմնա մոտ մեկ շաբաթ: Համերգ տալ այս այցի շրջանակում չի պատրաստվում: Նշենք, որ րոպեներ անց ԱԺ-ում կմեկնարկի վարչապետի ընտրությունը: Հանրապետությայն հրապարակն արդեն բազմամարդ է: Քիչ անց Ազգային Ժողովում կմեկնարկի ՀՀ վարչապետի ընտրությունը: