25.12.2024
Օրենքի գերակայության ինդեքսում Թուրքիան աշխարհի վատագույն երկրների շարքում է
08.02.2018
Օրենքի գերակայության ինդեքսում Թուրքիան աշխարհի վատագույն երկրների շարքում է

The World Justice Project (WJP) միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն իր զեկույցում հայտնել է, որ 2017 թվականի Օրենքի գերակայության ինդեքսում Թուրքիան դիտարկված 113 երկրների շարքում 101-րդ հորիզոնականում է։WJP-ն ԱՄՆ-ում տեղակայված անկախ կազմակերպություն է, որի նպատակն է հանդիսանում օրենքի գերակայության խթանումը ողջ աշխարհում։Զեկույցում նշվում է, որ լուրջ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Թուրքիայում հիմնական իրավունքները, ազատությունները և օրենքի գերակայությունը կոպտորեն խախտվում են։ Դրա պատճառ կարող է լինել արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր 2016 թվականի հուլիսի 15-ին կատարված պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո։Թուրքիան այս տարի ցուցակում հայտնվել է Նիկարագուայից, Մադագասկարից և Նիգերիայից ցածր հորիզոնականում։Զեկույցում նշվում է, որ օրենքի գերակայությամբ Թուրքիան վատագույն դիրքերն ունի Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։