Երիտասարդ սերունդը գնահատում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և նրանց սխրանքը. ՀԱՍԱԿ
Մայիսի 14-ին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը այցելել էին Հայաստանի վետերանների միություն:
Վերջիններս հանդիպել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ և նվերներ են հանձնել նրանց:
Այցի ընթացքում վետերանները խոսել են իրենց անցած ճանապարհի և առօրյայի մասին: ՀԱՍԱԿ-ի նախագահ և «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն իր ելույթում նշել է.
«Երիտասարդ սերունդն այսօր գնահատում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և իրենց կատարած սխրանքը: Վստահեցնում եմ ձեզ, որ մեզ համար Դուք բոլորդ հերոսներ եք, մեր հերոսներն եք, որոնց շնորհիվ մենք այսօր ունենք հաղթանակ, որը մեզ տվել է ապրելու իրավունք: Անձամբ ես և իմ ընկերները խոնարհվում ենք Ձեր առջև և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում»:
Հանդիպման ընթացքում նաև խոսեցին պատերազմի մասնակիցներ Պետրոս Պետրոսյանը և Ռոզալյա Աբգարյանը: Նրանք նշեցին, որ իրենց համար մեծ նշանակություն ունի այն, որ երիտասարդ սերունդը հիշում և գնահատում է իրենց:
ՀԱՍԱԿ փոխնախագահ և ԺՁ փորձագետ Ծովինար Կոստանյանն իր խոսքում նշեց. «Այսօր մենք բոլորս ականատես ենք լինում նրան, որ ամենուրեք փորձ է կատարվում կեղծել պատմական ճշմարտությունը և ներկայացնել պատմական փաստերը խեղաթյուրված: Մեզ փորձում են համոզել, որ այս հաղթանակն ապահովել է ոչ թե Սովետական Միությունը, այլ Արևմուտքը՝ նշելով, որ Խորհրդային պետությունները ուղղակի չնչին դեր են ունեցել հաղթանակի հասնելու գործում: Երիտասարդ սերնդի գլխավոր նպատակն է թույլ չտալ, որպեսզի մեր պապերի հաղթանակը որևիցե մեկը փորձի իրենով անել»:
Հանդիպման ավարտին ներկաները պայմանավորվեցին, որ նման հանդիպմուները հաճախակի լինեն և երիտասարդ սերունդ-վետերաններ կապը լինի ամուր:
Նշենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Ինչպես հռչակել է կուսակցությունը, իրենց գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման, հուն ժողովրդի բարեկեցիկ կյանքի: «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը գործում է 2017 թվականից: