20.09.2025
Դեն Բիլզերյանը մեկնել է Արցախ Քոչարյանի որդու հետ ՀՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով
28.08.2018
Դեն Բիլզերյանը մեկնել է Արցախ Քոչարյանի որդու հետ ՀՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով

Ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանը մեկնել է այսօր, օգոստոսի 28-ին, Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը՝ հրապարակելով համատեղ լուսանկար Բիլզերյանի հետ։ Բիլզերյանն Արցախ է մեկնել ՀՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով։ Ինչպես հայտնել է  ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ուղղաթիռը կառավարական չէ: "ՀՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռ է, որի համար դիմել են ՊՆ ու համապատասխան ընթացակարգով ստացել», - ասաց ՊՆ մամուլի քարտուղարը: Նա մեկնել է Արցախ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Aysor.am-ի տեղեկություններով, Բիլզերյանը պատրաստվում է Արցախում մեծամասշտաբ ծրագիր իրականացնել: Նախօրեին Դեն Բիլզերյանը և նրա եղբայր Ալանը ստացել են Հայաստանի քաղաքացիություն։