Սեպտեմբերի 7-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կկազմակերպի Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը այսպես կոչված «աստանյան գործընթացի» երրորդ գագաթաժողովի շրջանակներում, հայտնում է MEHR News Agency–ը։Հանդիպումը կանցկացվի Իրանի Արեւելյան նահանգի Թավրիզ քաղաքում։ Գործակալությունը հիշեցրել է, որ նախորդ երկու եռակողմ հանդիպումները անցկացվել են Սոչիում եւ Անկարայում՝ հավելելով, որ Թուրքիան, ՌԴ–ն ու Իրանը Սիրիայում խաղաղ գործընթացի երաշխավոր երկրներն են։