25.11.2024
ԱՄՆ-ն Իրանում կնախընտրի գունավոր հեղափոխությունը. փորձագետ
prev Նախորդ նորություն

Թրամփի աշխատակազմում համոզված են, որ Իրանն առաջինն է պատրաստվում պատերազմ սկսել. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ համոզված են, որ Իրանը պատրաստվում է առաջինը պատերազմ սկսել Միացյալ Նահանգների դեմ, տեղեկացնում է The Wall Street Journal-ը։


Նրա աղբյուրների համաձայն՝ Թրամփի աշխատակազմում կարծիքները տարբերվում են այն հարցի շուրջ, թե ինչպես մեկնաբանեն Թեհրանի իշխանությունների այն հայտարարությունները, որ Իրանը գտնվում է լայնամասշտաբ առճակատման եզրին։ Ոմանք կարծում են, որ ելնելով ամերիկյան հետախուզության տվյալներից՝ Իրանի իշխանությունները համոզված էին, որ ԱՄՆ-ը լայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտ կսկսի, եւ պատրաստվել են պատասխան միջոցների։


Բայց, ինչպես ընդգծում է թերթը, ԱՄՆ նախագահի աշխատակազմում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ «Իրանը նախատեսում է կամ նախատեսել է առաջինը հարված հասցնել»։