24.02.2026
Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու. Ստեփան Դանիելյան
09.12.2018
Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ այսօր մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է: «Ընտրություններից դեռևս մի քանի շաբաթ առաջ մի քանի անգամ ասել եմ, որ ինձ հիմնականում հետաքրքրում է մասնակիցների քանակը: Հիմա էլ եմ այդ կարծիքին: Ինչու: Քաղաքական համակարգը փլուզված է և մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում, այդ թվում նաև ՔՊ-ին: Մարդիկ քվեարկելու են ընդամենը Նիկոլի ցուցակի օգտին` ով որ քվեարկի: Մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է: Նիկոլի վարկանիշի անկման դեպքում անիմաստ է դառնում Նիկոլի ցուցակով կազմված խորհրդարանը: Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու: Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չի և դրա համար է կարևոր չմասնակցողների տոկոսը: Դա իր դերը հետագայում կատարելու է»,-գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան էջում։ Հիշեցնենք, որ ժամը ժամը 17:00-ն քվեարկությանը մասնակցել է 1 մլն 25 հազար 2 մարդ, կամ ընտրողների 39.54 տոկոսը: Նշենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր ընտրողների 50.93 տոկոսը կամ 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի: