24.11.2024
Փաշինյանի գործելաոճը չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարությանը. ՀՀԿ
prev Նախորդ նորություն

Այլևս անցումային բեսպրեդել. իրավապաշտպանը՝ վարչապետի կոչի մասին

Այլևս ոչ թե անցումային արդարադատություն, այլ անցումային բեսպրեդել: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:


«ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ


-Այլևս ոչ թե անցումային արդարադատություն, այլ անցումային բեսպրեդել․․․»,- գրել է Իշխանյանը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին արգելափակել է հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:


«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», - ասված է Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ: