ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է` ինչի մասին են ՌԴ և Թուրքիայի նախագահները զրուցելու հունվարի 23-ին նախատեսված հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` երկու առաջնորդները կքննարկեն դրությունը Սիրիայում, այդ թվում հաշվի առնելով Սիրիայից զորքերը դուրս բերելու` Վաշինգթոնի մտադրությունները: