Փաշինյանը կոչ է արել արգելափակել Հայաստանի՝ առանց բացառության բոլոր դատարանները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին արգելափակել է հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», - ասված է Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ:
Սա այսօր Նիկոլ Փաշինայնի Facebook-յան երրորդ գրառումն է: Մինչ այդ Փաշինյանը գրել էր, որ մայիսի 20-ին, ժամը՝ 12:00-ին կհայտարարի «Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը»:
Նա նշել էր, որ ակնկալում է համաժողովրդական աջակցություն:
Քիչ ավելի վաղ նա եւս մեկ գրառում էր արել. «Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»: