24.11.2024
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. դատարանը հրապարակեց որոշումը
prev Նախորդ նորություն

Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի օրինական ընթացքը. խոսնակ

Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:


«Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը:


Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:


Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»,- գրել է վարչապետի խոսնակը:


Հիշեցնենք, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: