Սպիտակ տանը քննարկվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խմբավորում ճանաչելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ որոշումը դեռ չի կայացվել: Դրա կողմնակիցների և հակառակորդների շրջանում կան Դոնալդ Թրամփի վարչակազմի ազդեցիկ աշխատակիցներ: Ինչպես հայտնել են աղբյուրները, պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է գալիս կորպուսն ահաբեկչական ճանաչելու օգտին: