Թուրքիայի նպատակներից մեկը տիեզերք տիեզերագնացներ ուղարկելն է, և այս խնդրի իրականացմանը նախատեսվում է անցնել երկրում ազգային տիեզերական գործակալություն ստեղծելուց հետո: Այս մասին Trend գործակալությանը հաղորդել է Թուրքիայի կառավարության աղբյուրը:Ինչպես նշել է աղբյուրը, ներկայումս Թուրքիայում Ազգային տիեզերական գործակալություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Ազգային տիեզերական գործակալության ստեղծումը Թուրքիայի կառավարության առաջնահերթություններից է»,- ասել է զրուցակիցը:Նշենք, որ Թուրքիայում Ազգային տիեզերական գործակալության ձևավորման համար, որի ստեղծումը նախատեսվում է մինչև 2023 թվականը, 6 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացվելու: