16.06.2026
Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ
04.03.2019
Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Ռեստարտ նախաձեռնության Facebook-յան էջում հրապարակվել է անցած գիշեր «Ադեկվադ» խմբի անդամ Նարեկ Մալյանին «աղբարկղի մեջ նետելու» չհաջողված փորձի տեսանյութը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի առնչությամբ հայտարարել է, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։