22.04.2025
Մադուրոն կայցելի Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Պենտագոն. ԱՄՆ-ն ուշադրություն է դարձնում Իրանին զսպելուն

ԱՄՆ-ն ուշադրություն է դարձնում Իրանին զսպելուն և նրա կողմից հնարավոր սխալները կանխելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը՝ Կոնգրեսի երկու պալատների օրենսդիրների համար փակ ճեպազրույցներից հետո։

Նա հերթական անգամ հայտարարել է, որ «ԱՄՆ-ն կարողացել է զսպել Իրանի հարձակումներն ամերիկյան ուժերի դեմ» տարածաշրջանում զորքերի վերախմբավորման շնորհիվ։

«Մենք լարվածության բորբոքում չենք ցանկանում։ Խոսքը զսպելու, ոչ թե պատերազմի մասին է։ Մենք չենք պատրաստվում պատերազմի դիմել»,- ընդգծել է Շանահանը


 

Փորձագետ. Թրամփի սպառնալիքներն Իրանի նկատմամբ շատ վտանգավոր են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան