Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, անդրադառնալով Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության հարցին, նշել է, որ Հարավային Օսիան շարունակելու է ՌԴ-ի հետ միասին ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը: Նա նշել է, որ Վրաստանը իրավունք ունի անդամակցելու ցանկացած դաշինքին, սակայն դա չի կարող չանհանգստացնել Հարավային Օսիային:Ըստ նրա, Հարավային Օսիան` ՌԴ-ի հետ միասին կառուցել է անվտանգային միասնական առանցք: Հարավային Օսիան միջոցներ է ձեռնարկում սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հնարավոր հայտնվելու հետ կապված: