10.07.2025
Բաթումում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվողը
04.07.2018
Բաթումում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվողը

Վրաստանում ձերբակալվել է Ինտերպոլի գծով հետախուզման մեջ գտնվող թուրք քաղաքացին, ով ավելի վաղ հայրենիքում ձերբակալվել էր 2015 թվականին Սիրիայում ՌԴ-ից ժամանած Սու-24-ի օդաչուի սպանության հետ կապված, հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Դրանց տվյալներով՝ Սերքան Քուրթուլուշը, որին Թուրքիայում մեղադրում են հանցավոր համայնքի ստեղծման եւ մի շարք քրեական հանցագործություններ կատարելու համար, հունիսի 29-ին Բաթումում ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից:Հաղորդվում է, որ Քուրթուլուշը ժամանակին Պեշկովի սպանության գործով ձերբակալվածների թվում էր, սակայն ավելի ուշ նրան ազատ էին արձակել: Քուրթուլուշը, Իզմիրի դատախազության տվյալներով, քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում: Թուրքական կողմն արդեն իսկ դիմել է Վրաստանին ձերբակալվածքի արտահանձման հայցով: Թուրքական Սու-24 կործանիչը, որը մասնակցում էր ահաբեկիչների դեմ օպերացիային, 2015 թվականին նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում խոցվել էր թուրքական F-16-ի կողմից: Օդաչուները կապիտուլացվել էին, նրանցից մեկը՝ Պեշկովը, օդապարիկով վայրէջք կատարելիս սպանվել էր զինյալների կողմից: Պեշկովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել: