20.04.2025
Քոչարյանն օգտվում է անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները
prev Նախորդ նորություն

Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ. Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրի հետ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ստամբուլահայ 13-ամյա հայ տղայի՝ Արթուրի հետ, որը դարձել էր թուրք հաղորդվարար, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։


Հաթիփօղլուն հայ տղային համոզել էր ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։


Փայլանը հայ տղայի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել իր ֆեյբուքի եւ թվիթերի էջերում, որին կից գրել է.


«Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի իր կողքը լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ իրեն չարից պաշտպանեմ»:


Հիշեցնենք, որ Արթուրի մայրը պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի, ինքը հաղորդումից եւ հաղորդման ժամանակ կատարվածից տեղյակ չի եղել:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջ կայցելեն տարածաշրջան. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար