Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում: Ուշագրավ է, որ այսօր նաեւ ավարտվում են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումները Հայաստանի ամենախոշոր հանքում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: