25.11.2024
Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել է 130 մլրդ դոլար
prev Նախորդ նորություն

Պորոշենկոյին կասկածում են պետական դավաճանության համար. նրա դեմ վարույթ է սկսվել

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն (ՀՊԲ) վարույթ է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հնարավոր պետական դավաճանության փաստով: Այդ մասին հայտնել է ՀՊԲ տնօրենի առաջին տեղակալ Օլգա Վարչենկոն:


Խոսքը 2018-ի նոյեմբերի 25-ի իրադարձությունների մասին է, երբ ուկրաինական ՌԾՈւ նավերը Սև ծովից անցան Ազովի ծով Կերչի նեղուցի շրջանում:


Հայցը ներկայացրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը: Ըստ նրա, Պորոշենկոն, լինելով պետության նախագահը, պետական դավաճանություն է գործել, երբ փորձել է երկրում ռազմական դրություն հայտարարել, որի համար զոհաբերել է ուկրաինացի նավաստիներին և ուղարկել նրանց Կերչի նեղուց, գրում է Պանարմենիանը:


Անդրեյ Պորտնովը վերջերս է Կիև վերադարձել: 2014-ին Յանուկովիչի նախկին խորհրդականի դեմ քրգործ էր հարուցվել՝ այն մասով, որ վերջինս 2010-ին ապօրինի է գլխավորել Կիևի Շևչենկոյի անվան ազգային համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնը: Այն ժամանակ նա հեռացավ Կիևից և ապրում էր Մոսկվայում և Վիեննայում: 2019-ի մարտին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարեց, որ դադարեցնում է Պորտնովի դեմ քրգործը: