25.11.2024
Պուտինն ուրախ կլինի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով
prev Նախորդ նորություն

Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել է 130 մլրդ դոլար

ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստները կազմել են 130 միլիարդ դոլար: Այդ մասին ասել է ՌԴ-ում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան:


«2015 – 2018 թվականներին Միացյալ Նահանգների կողմից սահմանված տնտեսական շրջափակման հետեւանքով Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստներն ու վնասները գնահատվում են 130 միլիարդ դոլար»,- ասել է դիվանագետը ճեպազրույցում:


Դեսպանի խոսքով՝այդ միջոցներով Վենեսուելայի տնտեսությունը կարող էր գոյություն ունենալ 9 տարի: