ԵՄ-ն ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները` պատժամիջոցային ցուցակում ներառելով երկրի կառավարության 7 պաշտոնյայի: Նշվում է, որ նոր պատժամիջոցներն ԵՄ-ը սահմանել է Սիրիայի կառավարությունում կադրային վերադասավորումներից հետո: Ներկայումս պատժամիջոցային ցուցակում ներառված է 277 ֆիզիկական և 72 իրավաբանական անձ: