ԱՄՆ-ն Թուրքիային այլընտրանքային տարբերակ է առաջարկում С-400 զենիթահրթիռային համալիրների համար, որն Անկարան մտադիր է գնել Ռուսաստանից: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի լսումներում՝ Պոմպեոն Թուրքիայի այդ ցանկությունը «սխալ» է անվանել: «Նրանց կողմից С-400 համալիրների ձեռքբերումը շատ խնդիրներ է առաջացնում նրանց և մեր միջև, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև: Մենք նրանց վրա դիվանագիտական ճնշում ենք գործադրում, ինչպես նաև այլընտրանքներ ենք առաջարկում», - հայտարարել է Պոմպեոն: Նա նաև հույս է հայտնել, որ Անկարայի գործողություններն ավելի համապատասխանեն ՆԱՏՕ-ի նպատակներին: