24.11.2024
Գրեմմիակիր «Պարկեր» քառյակը համերգ կտա Երևանում
prev Նախորդ նորություն

Նիկոլայ Պատրուշևը կայցելի Հայաստան. ԱԽՔ

Հայ ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չեմ տեսնում, մենք ակտիվ համագործակցում ենք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Լրագրողները նրան հերթական անգամ հիշեցրել էին, որ նա ՌԴ համար ընդունելի պաշտոնյա չէ, քանի որ նախկինում մասնակցել է հակառուսական բազմաթիվ ակցիաների: Սակայն Գրիգորյանը չհամաձայնվեց նման դիտարկումների հետ՝ նշելով, որ այս հարցն արդեն մեկ տարվա վաղեմություն ունի: Եվ կրկնեց՝ հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չի տեսնում.


«Ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, ունեցել ենք արդեն երեք հանդիպում, հունիսի 18-ին էլ կհանդիպենք Ռուսաստանում: Երևի կլինի Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան, այդ հարցը բանակցությունների մեջ է, հետագայում կհստակեցնենք»,- ասաց Գրիգորյանը։