ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի հարցում վատթարացնում են ճգնաժամը երկրում: «Ռազմական ուժի կիրառումը կարող է աղետալի լինել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չէր բացառել Վենեսուելայում ռազմական միջամտությունը: Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ: