ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել վեց իրանցու եւ երեք իրանական հաստատությունների նկատմամբ, այդ թվում՝ Թեհրանի «Էվի» բանտի: Պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ Hanista Programing Group ընկերության եւ Ansar-e Hezbollah խմբի նկատմամբ: Ցուցակում հայտնված անձնանց ակտիվներն ԱՄՆ-ում կարգելափակվեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսման մասին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել էր Իրանին պատմության մեջ ամենադաժան եւ ամենածանր պատժամիջոցներով: