11.07.2025
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ
12.07.2018
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարաների հանդիպմանը: Համանախագահները կարևորում են լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո: «Նախարարները մտքեր են փոխանակել տիրող իրադրության, հետագա քայլերի շուրջ: Կողմերը քննարկել են որոշ հարցեր առաջիկա հանդիպումների, այդ թվում՝ հնարավոր վստահության կառուցման միջոցների վերաբերյալ: Համանախագահները նշել են լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ: