ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումը Մոսկվայի «ռազմավարական հնարքն» է՝ ուղղված Անկարայի և արևմտյան դաշնակիցների միջև պառակտում մտցնելուն: Այս մասին ТАСС-ին հայտնել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Փեհոնը: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան Ս-400-ից հրաժարվելու օգտին որոշում կկայացնի, իր օդային տարածքի անվտանգությունը կապահովի ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ համատեղելի համակարգերով և կպահպանի Ֆ-35 ծրագրում արված ներդրումները: