4.01.2025
ԱՄՆ-ը եւ Եվրոպան խախտել են Իրանի հետ կնքած միջուկային գործարքը. Զարիֆ
05.03.2018
ԱՄՆ-ը եւ Եվրոպան խախտել են Իրանի հետ կնքած միջուկային գործարքը. Զարիֆ

ԱՄՆ-ը եւ Եվրոպան խախտել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) , եվրոպական երկրները դա արել են Վաշինգտոնի պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով իրանական Etemad թերթը: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ երկու խումբ խախտել է ԳՀՀԾ-ն՝ ամերիկացիներն ու եվրոպացիները: «Ամերիկացիները՝ Վաշինգտոնի քաղաքականության պատճառով, եվրոպացիները՝ ԱՄՆ քաղաքականության պատճառով: Եվրոպացիները մի շարք հարցերում ԱՄՆ քաղաքականության պատճառով չեն կարողացել կատարել ԳՀՀԾ-ի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները, հատկապես՝ բանկային հարաբերությունների ոլորտում», - ասել է Զարիֆը: Նա նշել է, որ այդ պատճառով ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ եվրոպացիներն իրավունք չունեն միջուկային գործարքի մասով պայմաններ առաջարկել այն երկրներին, որոնք լիովին իրականացնում են ԳՀՀԾ-ն: