Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Մենք անընդհատ դրանք ամրապնդում ենք: Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները շատ կարևոր են: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Ըստ նրա, Իսրայելն ու Ադրբեջանը սերտ կապեր են հաստատել ռազմա-տեխնիկական ոլորտում: Նա նշել է, որ պաշտպանության նախարարությունները գտնվում են անընդհատ շփման մեջ ու փոխանակվում են տեղեկատվությամբ: