Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ հնչեցրած DJ-ին: Երաժշտությունը դադարեցվել է ոստիկանության միջամտությամբ՝ անձամբ Խուդաթի շրջանի ոստիկանության վարչության պետ Ֆահրադդին Հաջիևի մասնակցությամբ, հայտնում է Median.az-ը Yenicag.az-ի վրա հղումով: Դեպքը տեղի է ունեցել Նաբրանի «Մալիբու» հանգստի գոտում: Ոստիկանությունը ժամանել է քաղաքացիների բողոքների հիման վրա: Ոստիկանությունը շրջապատել է հանգստի կենտրոնի DJ Նագիև Աբդուլ Հալիգ օղլուին: Նագիևը, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, ձերբակալվել է և բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Ըստ DJ-ի, երաժշտությունը նա վերցրել է հանգստի կենտրոնի պետի համակարգչից: Խաչմազի շրջանային դատարանի որոշմամբ Նագիևը ձերբակալվել է 10 օրով: