Սիրիան իրավունք ունի ապահովելու իր տարածքի անվտանգությունը, ռուսական С-300 համակարգերը պաշտպանում են երկիրը ցանկացած սպառնալիքից: Նման կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի անդամ Օլեգ Մորոզովը: Նրա խոսքով` Սիրիան պետք է ՀՕՊ արդյունավետ համակարգ ունենա, ինչը և ցույց տվեց Իսրայելի հետ կապված վերջին միջադեպը: Ավելի վաղ հայտնել ենք, որ իսրայելական ուժերը հրթիռակոծել են Սիրիայում իրանական օբյեկտները: Վիրավորվել է 3 սիրիացի զինվոր: