24.11.2024
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի եզրահանգումներն «անհիմն» են. ԲԴԽ-ի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Պրահայի դատարանը Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել

Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է չեխական Tyden.cz կայքը:


Արտահանձնման վերջնական որոշումը պետք է կայացնի երկրի արդարադատության նախարարը:


Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին, նրա մոտ հայտնաբերվել է  Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:


Սերժ Սարգսյանի եղբորորդին 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Դեկտեմբերին նրա արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:


 Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: